|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծի հարցը:
Նախագծի հեղինակն է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: Խոսքը վերաբերում է երկրորդային հումքի իրացումից ձեռք բերված եկամուտներին, առաջարկվում է 2015թ. հուլիսի 1-ից սահմանել 1 տոկոս դրույքաչափ, իսկ 2016-ից 1,5 տոկոս դրույքաչափ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց. «5 տոկոս` գումարած մեկ տոկո՞ս, ինչո՞ւ»:
«Քանի որ երկրորդային հումքի անհրաժեշտ փաստաթղթերը չեն կարողանում ապահովել»,- պատասխանեց Գագիկ Խաչատրյանը:
«Ես գտնում եմ, որ դեռ որոշում չենք կայացնի, մինչև հասկանանք` ինչի մասին է խոսքը, նոր հաջորդ նիստին կանցնենք այս հարցին»,- ասաց վարչապետը: