|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում դժվարացավ կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն` կուտակային օրենքի հետ կապված: Նա նշեց, որ, անշուշտ, ունեն ակնկալիքներ ՍԴ-ից, որովհետև եթե չունենային, չէին դիմի ՍԴ-ին: «Հուսով եմ, որ ՍԴ-ն ռացիոնալ կգտնվի ու կկասեցնի պարտադիր բաղադրիչը: Այնուամենայնիվ, առանց հասարակության լայն աջակցության և քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի` այդ հարցը չէր հասնի անգամ այն մակարդակի, երբ կառավարությունն ասաց՝ եկեք, խոսենք, քննարկենք: Այնպես որ` ՍԴ-ից ունենք ակնկալիքներ»,- ասաց Ստեփան Մարգարյանը:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այս հարցում շատ կարճ գտնվեց. «ՍԴ-ն ինչ որոշում էլ կայացնի, բոլորի համար այն պետք է պարտադիր լինի»: