|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Փետրվարի 28-ին` ժամը 23.57-ին, ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Վանաձոր քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի թիվ 17 շենքի 7-րդ բնակարանի բնակիչներ Ա. Հ.-ը (ծնված՝ 1985 թ.) և Վ. Մ.-ը (ծնված՝ 1978 թ.): Բժիշկը տուժածների առողջական վիճակը գնահատել է միջին ծանրության:
Yerkir.am-ին Վանաձոր բժշկական կենտրոնից հայտնեցին, որ հիվանդանոց տեղափոխվածներն ամուսիններ են, թունավորվել են բնական գազից: Ըստ բժշկի՝ նրանց համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել և այսօր առավոտյան դուրս գրել հիվանդանոցից: