|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 19-ին` ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 11 քաղաքացի:
Պարզվել է, որ նրանք հոկտեմբերի 18-ին` ժամը 23.00-ի սահմաններում, Ակունք գյուղում խնջույքի ժամանակ վատ են զգացել իրենց և տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին: