|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Օրեր առաջ դաժան սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում: Նախնական տեղեկություններով` երկու պատանի խեղդամահ են արել 73-ամյա կնոջ: Թե ի՞նչն է եղել նրան սպանելու պատճառը, հայտնի չէ:
Yerkir.am-ի հետ զրույցում Գեղամասարի գյուղապետ Գարեգին Բեկյանը հայտնեց, որ տարեց կինն ապրում էր հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող դստեր հետ:
«Բոլորս ապշած ենք դեպքից, ասում են` աղջկա աչքի առաջ է եղել: Հիմա քույրն է Մոսկվայից եկել, հարազատներն են եկել»,- ասաց գյուղապետը ՝ նշելով, որ կնոջն այսօր կհուղարկավորեն:
Բեկյանի խոսքով՝ տարեց կնոջ սպանության մեջ կասկածվողները համագյուղացիներ են, նրանք վերցվել են ոստիկանների հսկողության տակ: