|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Անկարայում մեկնաբանել են ՌԴ ՊՆ-ի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան հարևան Սիրիա ռազմական ներխուժում է պատրաստում:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Մոսկվան նման կերպ փորձում է շեղել ուշադրությունը Սիրիայում իր գործողություններից: «Թուրքիան իրավունք ունի ցանկացած քայլ ձեռնարկելու՝ իր անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասել է նա:
Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, թե թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակը խոսում է այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է ներխուժել Սիրիա: