|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մոսկվան և Կիևը հայտարարել են ՌԴ նախագահի կողմից հայտարարված և մայիսի 8-ի կեսգիշերից ուժի մեջ մտած եռօրյա հրադադարի բազմաթիվ խախտումների մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բոլոր ստորաբաժանումները «լիովին դադարեցրել են մարտական գործողությունների իրականացումը» և մնացել են նախկինում զբաղեցրած դիրքերում։
ՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, շարունակել են մարտական գործողությունները։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ արձանագրվել է «հրադադարի ռեժիմի խախտման 488 դեպք»։
Ռուսաստանի ՊՆ-ի պնդմամբ՝ ռուսական կողմից ավիացիայի, հրթիռային ուժերի և հրետանու, ինչպես նաև ԱԹՍ-ների հարվածներ չեն իրականացվում։ Գերատեսչությունը նաև հաղորդել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում պետական սահմանը հատելու երկու փորձ են կատարել։