|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այս գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Ալեք Մանուկյան փողոցում գտնվող կարաոկե ակումբներից մեկի մոտ:
Ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է դիմել 30-ամյա Էրիկ Հ.-ն, ժամեր անց նույն հիվանդանոց է դիմել 35-ամյա Արմեն Մ.-ն, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոն են դիմել 29-ամյա Ռաֆայել Գ.-ն եւ Միհրան Մ.-ն:
Yerkir.am-ի հետ զրույցում թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը հայտնեց, որ իրենց մոտ տեղափոխված երիտասարդները կրծքավանդակի շրջանում սուր-ծակող գործիքից ստացած վնասվածքներ ունեն: Տուժածները վիրահատվել են և գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն է:
Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ կատարվում է քննություն, պարզվում են դեպքի մանրամասները: