Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ ազատվել է աշխատանքից:
«Հարգելիներս, տեղեկացնում եմ, որ հեռացել եմ Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնից սեփական դիմումի համաձայն։ Նման որոշումը պայմանավորված է եղել զուտ գործնական հանգամանքներով։ Որտեղ կա գործ, լինում են նաև տարբեր մոտեցումներ: Մնում եմ Սամվել Բալասանյանի թիմում և շարունակելու եմ աշխատել` ի շահ քաղաքի մեկ այլ տեղում, որտեղ, վստահ եմ, իմ ընդունակությունները լավագույնս կարող եմ օգտագործել: Շնորհակալություն համատեղ աշխատանքի համար»,- գրել է նա։