|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է 28-ամյա Արթուր Նազարյանի դին` սուր կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վնասվածքներով: Այս պահին դեպքի վայրում են ոստիկաններն ու քննիչները:
ՀՀ քննչական կոմիտեից yerkir.am-ին հայտնեցին, որ փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի և 2-րդ մասի (շահադիտական դրդումներով կատարված սպանություն) և 175-րդ հոդվածի 2-րդ մասի (ավազակություն) հատկանիշներով: Նախնական տեղեկություններով՝ սպանվածը «Գուդվին»-ի աշխատակիցն է: