|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան հայտնաբերվել է Պտղնի գյուղի բնակիչ` 34-ամյա Արսեն Ազիզյանի դին, որի սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն գյուղի բնակիչ:
Yerkir.am-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել դեպքի մասին: Մեր տեղեկություններով՝ Ազիզյանը Պտղնիում հայտնի հեղինակություն էր և հանդիսանում էր գյուղում գործող ձկնաբուծարանի տերն, իսկ հանցագործության համար ձերբակալվածն ինչ-որ մեկի անձնական վարորդն է եղել:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ կասկածյալը ցույց է տվել այն զենքը, որով սպանել է Ազիզյանին և որոշ հանգամանքներ ներկայացրել: Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածը հայտնել է, որ նախկինում Ազիզյանն իրեն ծեծի է ենթարկել:
Չի բացառվում, որ սպանությունը վրեժխնդրության արդյունք է: