|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ` 34-ամյա Արսեն Ազիզյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նույն գյուղի բնակիչ, ով քննիչներին մատնացույց է արել այն զենքը, որով կրակել է համագյուղացու վրա: Մեր տեղեկություններով՝ Ազիզյանը սպանվել է ավտոմատից արձակված 4 կրակոցից:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք պահելը) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Ազիզյանին հայտնաբերել էին Պտղնիի ձորում, և մինչ հիվանդանոց տեղափոխելը` նա մահացել էր: