|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:00-ի սահմաններում «Իջեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր թունավորում էկզոգեն հարցականով իրենց մոտ են տեղափոխվել 5 երեխա:
Ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից: Նրանք են՝ 6-ամյա Նարե Ղ.-ն, 9-ամյա Նարեկ Ղ.-ն, 4-ամյա Արտյոմ Հ.-ն, 1-ամյա Մարկ Ա.-ն, եւ 2-ամյա Նիկ Ա.-ն:
Կայքի տեղեկություններով՝ վերջիններս «Իջեւան» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երեւանի «Մուրացան» բժշկական կենտրոն: Բոլոր երեխաները օգոստոսի 18-ին Տավուշի մարզում 6-ամյա եւ 4-ամյա իր թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված, 58-ամյա Սամվել Հ.-ի թոռներն են: