|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԵՄ-ի ապագան առանց մեզ անհնար է. նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Ըստ Demokrathaber-ի՝ նա ելույթ է ունեցել «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ընթացքում և անդրադարձել ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը:
«ԵՄ ղեկավարների հետ իմ հանդիպումների ընթացքում կարևոր առաջխաղացումներ ենք ունեցել: ԵՄ-ի հետ 17 բանակցություն ենք ունեցել, առաջիկայում նախատեսվում են ևս 5-ը: ԵՄ-ի նորմերը մեր արժեքներն են: Մենք այս արժեքները մեր երկրի և ժողովրդի համար ենք կարևորում: ԵՄ-ի ապագան առանց մեզ անհնար է»,- ասել է Թուրքիայի վարչապետը: