|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Գազայի բնակչության շրջանում առանց մեծ կորուստների անհնար է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը: Այս մասին Լավրովը հայտարարել է «ԲելՏԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանը Իսրայելին կոչ է անում խաղաղ լուծում փնտրել, այլ ոչ թե ավարտին հասցնել այրված հողի ռազմավարությունը:
«Գազայի հատվածի ոչնչացումը և նրա բնակիչների՝ մոտ 2 միլիոն մարդու վտարումը, ինչպես քարոզում են որոշ քաղաքական գործիչներ Իսրայելում և արտերկրում, կհանգեցնի աղետի, կհանգեցնի անդառնալի աղետի »,-հայտարարել է Սերգեյ Լավրովը։
Նախարարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և իրականացնել հումանիտար ծրագրեր խաղաղ բնակչության պաշտպանության համար։ Նա ընդգծել է, որ այժմ Գազայի բնակիչները շրջափակման մեջ են և կանգնել են հումանիտար լուրջ խնդիրների առջև։