|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
«Ալաշկերտ»-ի 29-ամյա պաշտպան Դուշկո Դուկիչը, ով համալրել էր երևանյան թիմի կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրն ակումբի հետ և վերադարձել հայրենիք: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Դուշկո Դուկիչն «Ալաշկերտ» էր տեղափոխվել Սերբիայի «Սպարտակ Սուբոտիչա» ակումբից: Նա «Ալաշկերտի» կազմում մասնակցեց Բարձրագույն խմբի առաջնության 9 խաղի՝ ընդհանուր առմամբ, խաղադաշտում անցկացնելով 719 րոպե, մրցակցի դարպասը խփեց 1 գոլ, դարձավ 1 ինքնագոլի հեղինակ և ստացավ 3 դեղին քարտ: