|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը պարգևատրվել է «Լեհական մշակույթի վաստակավոր» շքանշանով: Շքանշանը կինոռեժիսորին է հանձնել Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի 12 տարվա պատմության ընթացքում մրցութային և արտամրցութային ծրագրերի շրջանակներում շուրջ 60 լեհական ֆիլմ է ցուցադրվել: Կինոփառատոնի հրավերով Հայաստան են ժամանել և իրենց փորձը հայ մասնագետների հետ կիսել լեհական կինոյի այնպիսի հռչակավոր վարպետներ, ինչպիսիք են Ագնեշկա Հոլանդը, Քշիշտոֆ Զանուսին, Վոյչեխ Մարչևսկին, Յանուշ Գազդան, Պավել Պավլիկովսկին և այլք: «Ոսկե ծիրանը» ստեղծել է նաև «Լեհական կինոյի օր» նշանաբանով առանձին հարթակ: