|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թբիլիսիի 16-րդ միջազգային կինոփառատոնին մրցանակ է ստացել նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Փառատոնն այս տարի հիմնական մրցանակների թվում առաջին անգամ նախատեսել էր երկու «Պրոմեթևս» պատվո մրցանակներ` համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար. մրցանակներից մեկը բաժին է հասել Հարություն Խաչատրյանին: «Պրոմեթևս» մրցանակի է արժանացել նաև վրաց կինոռեժիսոր Լանա Գոգոբերիձեն:
Թբիլիսիի 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվել է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 6-ը «Ռուսթավելի» կինոթատրոնում:
Հիշեցնենք, որ 2009-ին Խաչատրյանի «Սահմանը» ֆիլմը նույն կինոփառատոնի շրջանակներում արժանացել էր գլխավոր մրցանակի, իսկ 2012-ին տեղի էր ունեցել նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: