|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նոր գլխավոր տնօրեն ունի:
Yerkir.am-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լրատվական բաժնից տեղեկացավ, որ Եվգենի Բիբինն ազատվել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից: Տեղեկացանք նաև, որ ՀԷՑ-ի նոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը: Լրատվական բաժնից տեղեկացրեցին նաև, որ Կարեն Հարությունյանի` նախկինում ծավալած գործունեության մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ Եվգենի Բիբինը ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականից: