|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ կադրերի տրամադրության տակ է ուղարկվել Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Պողոսյանը:
Տեղեկացնենք, որ մինչ այդ ՀՀ ոստիկանապետը աշխատանքից ազատել էր նրա անմիջական ղեկավար Վարազդատ Ադամյանին, որը երկամսյա կալանքի ենթարկված` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես վկա:
Ա. Պողոսյանը նույնպես ցուցմունք է տվել Հատուկ քննչական ծառայությունում: