|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր լուսաբացին Արաբկիր վարչական շրջանի Բանջարանոցային փողոցի սեփական տանը հայտնաբերվել է Ղուկաս Թամամյանի դիակը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ նա ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի հայրն է, որն օրերս ոստիկանապետի հրամանով պաշտոնանկ էր արվել:
Այս պահին դիակը տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոն: Նշանակվել է փորձաքննություն:
Այնտեղ են գտնվում ՀՀ ոստիկանապետի տեղակալներ Հովիկ Հունանյանը, Ալեքսանդր Աֆյանը և Երևանի փոխոստիկանապետ Աշոտ Միրիջանյանը:
Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավանական է` հաստատվի ինքնասպանության վարկածը:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի