|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր առավոտյան հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել Կոտայքի մարզում: Զորավան գյուղում` տանը կից ավտոտնակում, կախված վիճակում հայտնաբերվել է նույն գյուղի 44-ամյա բնակիչը: Yerkir.am-ի տեղեկություններով՝ տղամարդուն հայտնաբերել է մայրը:
Մեզ հետ զրույցում Զորավանի համայնքապետ Բաղդասար Թովմասյանը հայտնեց, որ տղամարդն ամուսնացած էր՝ ուներ երկու դուստր, թոռնիկ և մեկ որդի, ով ծառայում է Արցախում: «Շինարար մարդ էր, համեստ, ամբողջ գյուղը սգում է նրա մահը»,- ասաց գյուղապետը:
Նախնական տեղեկություններով՝ տղամարդը որոշ ֆինանսական խնդիրներ ուներ, և հնարավոր է` դա է եղել նման քայլի դիմելու պատճառը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: