|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ-ում էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված լսումներ են: Ուշագրավ է, որ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը ներկա չէ լսումներին: Yerkir.am-ը փորձեց պարզել, թե ինչո՞ւ Բիբինը չի մասնակցում լսումներին:
ՀԷՑ-ի մամլո խոսնակ Նատալյա Սարջանյանը նշեց, որ երեկ Բիբինը հարցազրույց է տվել մի քանի ԶԼՄ-ների և բոլոր այն հարցերին, որոնք 2-3 շաբաթ է` քննարկվում են, պատասխանել է ու ներկայացրել ՀԷՑ-ի դիրքորոշումը:
Մեր դիտարկմանը, թե, այսինքն, Բիբինն այլևս անհրաժեշտություն չի՞ տեսել` այսօր ԱԺ գնալու, Սարջանյանը կարճ արձագանքեց` այո: Բիբինի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ հարցին էլ պատասխանեց, թե «մամուլում կարող են նման հարցեր քննարկվել»: