|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Չգիտեմ՝ որքանով է կոռեկտ այս պահին ՀԷՑ-ի տեսակետը, չեմ կարող ասել որևէ բան և որևէ մեկնաբանություն անել չեմ կարող»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի մամլո խոսնակ Նատալյա Սարջանյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է ՀԷՑ-ն ինչ-որ զիջումների գնա` տեսնելով հասարակության մեծ դիմադրությունը` կապված էլելտրաէներգիայի թանկացման հետ, ՀԷՑ-ի մամլո քարտուղարն ասաց, թե հարցը գլոբալացնում ենք: «Սակագինը միայն մեզնով չի որոշվում: Մենք ներկայացրել ենք մեր բոլոր փաստարկներն ու տեսակետները, մեր կայքում էլ կա այդ ամենը` մանրամասն շարադրված, դրանից ավելի ոչինչ չենք կարող ասել»,- ասաց նա:
Հարցին պատասխանելու համար, թե Եվգենի Բիբինը լուսաբացին կատարվածի վերաբերյալ որեւէ բան ունի՞ ասելու, Սարջանյանը ժամանակ խնդրեց: Իսկ ժամեր անց ասաց, որ, այդուհանդերձ, որեւէ ասելիք չունեն, մեկնաբանություն տալ չեն կարող: