|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2016-2017 թվականների համար ոչ մշտական անդամներ են ընտրվել Ուկրաինան, Եգիպտոսը, Ուրուգվայը, Սենեգալը և Ճապոնիան: Քվեարկության ընթացքումնրանք բոլորը ստացել են 193 երկրների պատվիրակությունների 2/3-ի աջակցությունը:
Եգիպտոսը ստացել է 179 ձայն, Սենեգալը` 187, Ուրուգվայը` 185, Ճապոնիան` 184, Ուկրաինան ` 177:
2016 թվականի հունվարի մեկից այդ հինգ երկրները ԱԽ-ում կփոխարինեն Չադին, Նիգերիայի, Լիտվային, Չիլիին ու Հորդանանին:
ՄԱԿ-ի ԱԽ-ն կազմված է 15 անդամ երկրից,որից հինգը մշտական անդամներ են՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան: