|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կարմիր խաչի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էյուլջեքչյանին։ Այս մասին իր սոցիալական ցանցերում է հայտնել է նրա իրավաբանական ներկայացուցիչ Լուսիանա Մինասյանը:
«Կարմիր խաչի աշխատակիցները բանտարկյալին տրամադրել են անհրաժեշտ մարդասիրական պարագաներ, այդ թվում՝ սնունդ, ծխախոտ և անձնական իրեր:
Անցյալ շաբաթ Էյուլջեքչյանին հնարավորություն է տրվել զանգահարել իր ընտանիքին, ինչը նրան անկասկած ուրախացրել և խրախուսել է: Այնուամենայնիվ, նրա առողջության և ընդհանուր վիճակի վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան:
Մենք ընդգծում ենք շարունակական մարդասիրական մուտքի եւ ընտանեկան կոնտակտների կարեւորությունը, մասնավորապես կրոնական տոներին»,-գրել է Մինասյանը։