|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախագահ է կնտրվել Ճապոնացի դատավոր Յուջի Իվասավան։ Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով դատարանի տարածած մամուլի հաղորդագրությունը։
Իվասավային այդ պաշտոնում ընտրվել է հունվարի 14-ին Նաուաֆ Սալամի հրաժարականից հետո։ Ինչպես հայտնի է՝ Սալամիի պաշտոնավարումը պետք է լրանար 2027 թվականի փետրվարի 5-ին, բայց նա հրաժարական տվեց՝ դառնալով Լիբանանի վարչապետ։
Նշվում է, որ Յուջի Իվասավան կզբաղեցնի նախագահի պաշտոնը մինչ այդ ժամկետը։ Նա դատարանի անդամ է 2018 թվականի հունիսի 22-ից, իսկ մինչ այդ եղել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի նախագահը, Տոկիոյի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր է։