|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նշվում է Ռուսաստանի հայերի միության 15-ամյակը, և այդ միությունը բարձր գնահատանքի է արժանացել իշխանությունների, հասարակական-քաղաքական շրջանակների ու հայրենակիցների կողմից. այսօր լրագրողներին ասաց Ռուսաստանի միության հայերի նախագահ Արա Աբրահամյանը: Նա պատմեց միության ստեղծման պատմությունը:
«Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք լինել կազմակերպված, հանդես գալ միացյալ ուժերով և օգնել մեր հայերանակիցներին: Ես Ռուսաստանի նախագահի վստահված անձերից մեկն էի, և միտք առաջացավ ստեղծել մի կառույց, որը կհամախմբի Ռուսաստանի ողջ հայությանը և ինստիտուցիոնալ կապ կստեղծի Հայաստանի հետ, որ կարողանանք օգնել Հայաստանից Ռուսաստան եկած հայրենակիցներին, աշխատանքի տեղավորել և օգնություն տրամադրել նաև Հայաստանին, այսինքն` միջնորդ լինել Հայաստանի ու Ռուսաստանի հայ համայնքի միջև»,- ասաց Արա Աբրահամյանը՝ հավելելով, որ 3000-ից ավելի միջոցառումներ են կազմակերպել Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքներում:
Նա շեշտեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվել է մի խոշոր միջոցառում, բայց դա կազակերպել էր ոչ թե Ռուսաստանի հայերի միությունը, այլ Ռուսաստանի իշխանությունները՝ ամենաբարձր մակարդակով, ինչը աննախադեպ էր: