|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շաբաթ երեկոյան քարկոծել են Պոլսի հայոց պատրիարքարանի շենքը: Ըստ «Ակօս»-ի՝ Քումքափըյում գտնվող պատրիարքարանի շենքը քարկոծվել է մոտ 20 հոգանոց խմբի կողմից:
Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, սակայն դեռևս բացահայտված չեն հարձակման պատճառն ու հարձակվողների ինքնությունը:
«Ակօս»-ի հետ զրույցում Պոլսում հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հաստատել է հարձակման մասին տեղեկությունները:
Հետաքննությունը շարունակվում է: