|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պոլսահայ լրագրող Արիս Նալջըն ֆեյսբուքյան էջում իր վրդովմունքն է հայտնել Պոլսի հայոց պատրիարքարանի հայտարարության կապակցությամբ, որում նշվում է, թե աջակցում են Սիրիայի Աֆրին քաղաքում թուրքական ԶՈւ-ի սկսած գործողություններին:
«Շատ հետաքրքիր է՝ Թուրքիայի հայոց պատրիարքարանն իր ո՞ր աղոթքով կամ հայերեն Աստվածաշնչի ո՞ր հատվածով և ինչպե՞ս կբացատրի իր հայտարարությունը, թե «աղոթում է Թուրքիայի Հանրապետության հավերժության, ամբողջականության, ինչպես նաև ժողովրդի միասնականության ու բարեկեցության համար»: Պատրիարքարանի պաշտոնյաները կամ հոգևորականներն Աստվածաշունչը հակառակ կողմի՞ց են կարդում, թե՞, առհասարակ, աչքերով չեն կարդում: Եթե չեն կարողանալու բացատրել իրենց հայտարարությունը, ապա թող «ոչնչացնեն» իրենք իրենց: Ա´յ հավերժության մոլագարներ, Էրդողանի մինյոններ»,- գրել է Նալջըն:
Հիշեցնենք, որ պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվել է. «Ինչպես միշտ, այնպես էլ հիմա շարունակելու ենք մեր եկեղեցիներում աղոթել Թուրքիայի Հանրապետության հավերժության, ամբողջականության, ինչպես նաև մեր ժողովրդի միասնականության և բարեկեցության համար»: