|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Տեղեկացրել ենք, որ Թուրքիայում 17 տարվա ազատազրկման դատապարտված պոլսահայ գրող, մտավորական Սևան Նիշանյանը երեկ փախել է «Ֆոչա» բաց բանտից։ Նա դուրս է եկել անվտանգության նվազագույն միջոցառումներ իրականացնող բանտից և չի վերադարձել:
Հիշեցնենք, որ իշխանության դեմ իր սուր ելույթներով հայտնի Նիշանյանին ձերբակալել և դատապարտել էին իր սեփական պարտեզում «անօրինական» շինարարություն իրականացնելու համար: Նիշանյանը պարբերաբար քննադատում էր թուրքական իշխանություններին` բացահայտ խոսելով Հայոց ցեղասպանության մասին:
Նիշանյանի փախուստի մասին դրական արձագանքներ են հնչում։ Փախուստին արձագանքել է նաև պոլսահայ հայտնի լրագրող Հայկո Բաղդադը։
Նա իր Twitter-յան էջում գրել է,-«Եթե Սևան Նիշանյանն իսկապես փախել է բանտից, հազար անգամ շնորհավորում եմ»։
Հիշեցնենք, որ հայազգի գրող Նիշանյանը փախուստի մասին տեղեկացրել է իր Թվիթերի էջում՝ գրելով. «Թռչնակը թռավ. տարոսը մնացյալ 80 մլն-ին»: