|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մոսկվան Անկարայից պարզաբանում է պահանջել՝ կապված Թուրքիայի նախագահի օգնականի` Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի կիրառման վերաբերյալ հայտարարության հետ։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում։
«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն եղավ նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը պարզապես դատապարտեց Ղազախստանի գործողությունները ՀԱՊԿ-ին հրավերելու մասով։ Այժմ մենք խնդրել ենք մեր թուրք գործընկերներին` բացատրել, թե դա ինչ է նշանակում»,- Լավրովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Իհսան Շեները քննադատել էր ՀԱՊԿ-ի ներկայությունը Ղազախստանում։ Ըստ նրա՝ Ղազախստանի իրադարձությունները հրահրել են արտաքին ուժերը, որոնք ցանկանում են թուլացնել թյուրքերի միասնությունը։
Հարկ է նշել, որ Էրդողանի խորհրդականը փորձել է խուսափել Մոսկվայի հասցեին ուղղակի հայտարարություններից ու մեղադրանքներից, սակայն, այնուամենայնիվ, քողարկված կերպով խոսել է Ռուսաստանի մասին։