|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պահանջել է բացատրել Ուկրաինայում բրիտանական հատուկ ջոկատայինների ներկայությունը: Նա նաեւ առաջարկել է արեւմտյան երկրներին իրենց ներդրումն ունենալ Եվրոպայում լարվածության թուլացման գործում եւ դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինա:
«Մեր կողմից կցանկանայինք առաջարկել նաև ներդրում ունենալ այդ լարվածության թուլացման և Ուկրաինային առատորեն զենք մատակարարելու դադարեցման գործում։ Բոլոր կողմերից այն մատակարարվում է։ Դա արվում է ցուցադրական կերպով։ Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի՞ համար։ Կուզենայի նաև հասկանալ, թե ինչու է Բրիտանիան, թագավորությունը, իր հատուկ նշանակության ջոկատներ ուղարկել Ուկրաինա, և մինչև երբ են նրանք այնտեղ գտնվելու», - ասել Է Շոյգուն։
Ուոլեսն ինքը Ռուսաստան այցի նախօրեին կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի սահմանների մոտ իրավիճակն ավելի լարված է դառնում, ինչպես նաեւ պնդել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանի մոտ մեծ քանակությամբ զորքեր է կենտրոնացրել: