|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փետրվարի 16-ին Կ.Պոլսում քարկոծել են ռուսական «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի մարզիկներին տեղափոխող ավտոբուսը:
Ըստ Aksam պարբերականի` դեպքը տեղի է ունեցել ռուսական և թուրքական «Ֆեներբահչե» ակումբների միջև Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակներում կայանալիք խաղից առաջ:
Թուրք երկրպագուների պահվածքի մասին հայտարարությամբ հանդես եկած` ռուսական ակումբի երկրպագուների հարցերով զբաղվող տնօրեն Ալեքսեյ Երունովը նշել է, որ միջադեպին միջամտել են ոստիկանները, որոնց օգնությամբ էլ միջոցներ են ձեռնարկվել: Ձերբակալվել է 3 մարդ: Բարեբախտաբար, տուժողներ չեն եղել:
Նշենք, որ ռուս-թուրքական ֆուտբոլային խաղն ավարտվել է թուրքական թիմի հաղթանակով՝ 2-0: