Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Ռուսաստանի՝ Սիրիայում օդային գործողությունների մասին:
Ըստ Demokrathaber-ի՝ անդրադառնալով Սիրիայում ՌԴ-ի օդային գործողություններին՝ Էրդողանն ասել է. «Ռուսաստանը Սիրիայի հետ սահման չունի: Թե ինչո՞ւ է այսքան հետաքրքրված Սիրիայով»:
Նա համառորեն ուզում է հասկանալ՝ ինչո՞ւ: «Չէ՞ որ բարեկամ երկրներ ենք: Պահանջելու եմ, որ իրենց քայլերն ու գործողությունները վերանայեն: Քանի որ մենք ենք այդ բոլորի «դարդը» քաշում: Ռուսաստանը Սիրիայի հետ սահման չունի, բայց ես 911 կմ սահման ունեմ նրա հետ: Այս դրությամբ երկու միլիոն մարդու ենք հյուրընկալում, ոչ թե Ռուսաստանը: Ուզում եմ հասկանալ Սիրիայով հետաքրքրվելու պատճառը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: