|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երբ աշխարհում իրադրությունը փոխվում է, մեզ մոտ էլ է փոխվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես մեկնաբանեց վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
Ըստ նրա` Ադրբեջանը տեսել է, որ Պուտինը զբաղված է Սիրիայով, դրա համար էլ ակտիվացել է: «Ադրբեջանը մի լավ պատասխան ստացավ: Չեմ կարծում, որ նրանք միտված են բանը պատերազմի տանելուն, դա նրանց ձեռք չի տալիս»,- ասաց Կարապետյանը:
Ըստ նրա` կրակոցներ էլի կլինեն, քանի որ Ադրբեջանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և տեղի իշխանությունն օգտագործում է այդ խաղաքարտը: