|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Օդեսայի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում մահացած տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 2 բնակարանում հատնաբերել են 40-ամյա Արմեն Կոստանյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, տանը մկրատով ինքասպան է եղել` հարվածելով պարանոցին: Ըստ տեղեկությունների` ողբերգական դեպքին ականտես է եղել մայրը, ով էլ ահազանգել է շտապօգնություն և ոստիկանություն, սակայն բժիշկները անզոր են եղել փրկելու տղամարդու կյանքը: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները` այստեղ: