|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանի Գյոյչայի շրջանային դատարանը իրավապաշտպան Թալեհ Խասմամեդովին 3 տարվա ազատազրկման է դատապարտել խուլիգանության համար. հայտնում է contact.az-ը:
Խասմամեդովի իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Օգթայ Գյուլիալիևը դատավճիռն անարդար է համարել ու հայտարարել, որ դա քաղաքական պատվեր է։
Իրավապաշտպանին ձերբակալել էին Գյոյչայում փետրվարի 24-ին՝ խանութից դուրս գալիս։ Նրան մոտեցել է անհայտ անձ ու թքել երեսին, ապա ընկել գետնին՝ տպավորություն ստեղծելով, թե Խասմամեդովն իրեն ծեծել է: