|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանցիները հերթական հիստերիա մեջ են. day.az-ը գրում է, թե «հայ ազգայնականները շարունակում են խեղաթյուրել ազատ հանրագիտարանի` «Վիքիփեդիա»-ի այն էջերը, որոնք պատկանում են Ադրբեջանին, որ վարկաբեկեն երկիրը:
Ադրբեջանցիներին զայրացրել է այն փաստը, որ «Վիքիպեդիա»-ում «Ղարաբաղ» բառը մուտքագրելիս, այն ներկայացվում է որպես Հայաստանի տարածք: Ըստ day.az-ի`«Վիքիպեդիա»-ում նման ստեր կարելի է գտնել նաեւ, երբ որոնում ես «Հայաստան», «Ղարաբաղ», «Արցախ», «Ղարաբաղյան կոնֆլիկտ» թեմաները:
Կայքը կոչ է անում իր ընթերցողներին խմբագրել հանրագիտարանի բոլոր այն հոդվածները, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված է Հայաստանի կազմում: