|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հանրապետական սենատոր Ռանդ Փոլը (Կենտուկիի նահանգ) մտավախություն է հայտնել, որ եթե նախագահի դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը առաջիկա ընտրություններում հաղթի, կարող է նոր պատերազմներ սանձազերծել Միացյալ Նահանգների մասնակցությամբ:
«Նախագահ Թրամփը սերնդի առաջին նախագահն է, որը ձգտում է վերջ տալ պատերազմներին` նորերը սկսելու փոխարեն», - ասել է նա օգոստոսի 25-ին Հանրապետականների հանրահավաքում:
«Համեմատեք Ջոզեֆ Բայդենի հսկայական ցանկի հետ, ով անընդհատ նոր պատերազմների կոչ է անում: Բայդենը քվեարկել է Իրաքում պատերազմի օգտին, որը նախագահ Թրամփը վաղուց անվանում է «մեր սերնդի ամենավատ աշխարհքաղաքական սխալը»: Ես վախենում եմ, որ Բայդենը նորից կընտրի պատերազմ: Նա աջակցել է պատերազմները Սերբիայում, Սիրիայում, Լիբիայում: Բայդենը կշարունակի թափել մեր արյունը և ծախսել մեր փողերը: Նախագահ Թրամփը կվերադարձնի մեր հերոսներին տուն», - համոզված է սենատորը:
«Եթե դուք ատում եք պատերազմը այնքան, որքան ես եմ ատում պատերազմը, Դուք պետք է աջակցեք նախագահ Թրամփին վերընտրվելու ևս մեկ այլ ժամկետ», - եզրափակել է Փոլը:
Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է վերջ տալ «անվերջանալի պատերազմների» քաղաքականությանը և փորձում է մրցակցությունների փոխարեն գործընկերային հարաբերություններ հաստատել աշխարհի երկրների հետ:
Նշենք, որ Թրամփը 21-րդ դարի ԱՄՆ միակ նախագահն է, որը դեռևս պատերազմ չի սանձազերծել։