|
Փոխարժեքներ
07 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ես բացառիկ տեղեկություններ եմ ստացել Կրեմլի աղբյուրներից. որոշումն ընդունված է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանի համար գազը կլինի շուկայական գներով, Հայաստանի հետ վիզային ռեժիմ կմտցվի, Հայաստան ավիափոխադրումները կդադարեցվեն, Հայաստանի հետ կապված բոլոր գործարարները կդադարեն Ռուսաստանում բիզնեսով զբաղվել, սեզոնային աշխատողներին կարգելվի աշխատել Ռուսաստանում, իսկ Հայաստան գումար ուղարկելը կարգելվի։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է «Նյուզ Մեդիա» ընկերության ղեկավար Արամ Գաբրելյանովը։
«Փաշինյանին մնում է միայն ազատորեն տեսանյութեր նկարահանել և դրանք սոցիալական ցանցերում տեղադրել։
Ինչպես Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանն են ասում՝ «այդպես կհաղթենք»։ Եվս մեկ բան. Փաշինյանը նաև Telegram ալիք կունենա հիմարների համար՝ Բաղրամյան 26։ Ես անմիջապես ասացի, որ Փաշինյանը եկել է ավերելու Արցախն ու Հայաստանը։ Ապուշները չհավատացին ինձ։ Հետո չասեք, որ ես ձեզ չեմ զգուշացրել ընտրություններից երկու ամիս առաջ»։