|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսրայելական «Լիկուդ» կուսակցությունից պաշտոնյաները մտահոգված են Բայդենի հաղթանակից՝ հաշվի առնելով, որ Նեթանյահուն հատկապես սերտ հարաբերություններ է զարգացրել Թրամփի հետ. հայտնում է The Times of Israel-ը:
Նրանք զգուշացնում են, որ Թրամփի հեռացումը Միացյալ Նահանգների իշխանությունից կարող է մեծ ազդեցություն ունենալ Նեթանյահուի վրա:
«Հիմա նրանք Նեթանյահուին կասեն՝ ձեր ընկերը հեռացել է, ինչ էլ որ լինի, այնպես որ՝ Դուք նույնպես պետք է հեռանաք,- պարբերականը մեջբերում է «Լիկուդ»-ի՝ վարչապետին ընդդիմախոս բարձրաստիճան պաշտոնյաներին:- Հիմա նրանք խոսելու են այն մասին, թե ինչպես է Նեթանյահուն խզել կապերը դեմոկրատների հետ, ինչ գին ենք վճարելու բոլորս և ինչպես է նա, ով ամենից լավ գիտի Ամերիկան, խաղադրույք կատարել սխալ ձիու վրա»:
«Լիկուդ»-ի պատգամավորներից մեկը թերթին ասել է, որ Իսրայելը պետք է նախապատրաստվի միջազգային ասպարեզում նոր իրողության: Սակայն, նրանց կարծիքով, Բայդենին չեն ցնցելու հակաիսրայելական տրամադրությունները:
«Դեմոկրատական կուսակցությունն ունի ծայրահեղ և արմատական խմբեր, որոնց հետ նույնիսկ Իսրայելի ձախ կառավարությունը չի կարող համակերպվել», - շեշտեցին պաշտոնյաները՝ հավելելով, որ «Բայդենն ունի ուժեղ աջակցության կենտրոն», ուստի չեն կարող ազդել նրա վրա: