|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բրիտանական Financial Times թերթը Թուրքիայի տնտեսության վերաբերյալ հոդված է հրապարակել` անդրադառնալով Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) կողմից հրապարակված տնտեսական ցուցանիշներին, համաձայն որոնց` այս տարվա երրորդ քառորդում երկրում ընդամենը 1․6 տոկոս տնտեսական աճ է գրանցվել։
Ըստ FT-ի` Թուրքիայի դրամական միավորի ճգնաժամը հանգեցրել է ինֆլյացիայի մակարդակի բարձրացման, ինչի հետևանքով էլ երրորդ քառորդում տնտեսական աճը դանդաղել է։
Թերթի գնահատմամբ` հաջորդ տարի Թուրքիայի տնտեսական ակտիվությունը նշանակալիորեն կդանդաղի։