|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումանամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում խոսեց իր մարզավիճակի մասին:
«Հունգարիայում անցկացված աշխարհի առաջնությունից հետո վնասվածք ստացա և դեռ չեմ հասցրել հասնել լավագույն մարզավիճակիս: Աշխարհի առաջնությանը քիչ ժամանակ է մնացել, և ես հուսով եմ, որ կկարողանամ լավ մարզավիճակ ձեռք բերել: Լավ հավաք ենք անցկացնում, և պետք է, որ մինչ աշխարհի առաջնության մեկնարկը ամբողջությամբ պատրաստ լինեմ»,- ասաց ըմբիշը: