|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բաղրամյան պողոտայում երկվանից սկսած արդեն երրորդ հարսանեկան զույգն է այցելում: Այսօր կեսօրին Բաղրամյանում էին ակտիվիստ նորապսակներ, իսկ երեկոյան կողմ Բաղրամյան պողոտա այցելեցին դերասան նորապսակներ` Նոնա Թելոյանը և Դավիթ Հակոբյանը: Լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ միանում են հոսանքի սակագնի բարձրացման պայքարին, և որպես նորապսակ ընտանիք, հրավիրում են կառավարության ուշադրությունը նոր ընտանիք կազմող երիտասարդների սոցիալական խնդիրների վրա: Ցուցարարները նրանց մաղթեցին երջանկություն և բազմաթիվ զավակներ: