կարևոր
415 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-30 12:19
Հասարակություն

ՀԷՑ-ի պետականացումը բերելու է հոսանքի սակագնի բարձրացման. Ղազինյան

ՀԷՑ-ի մամուլի ասուլիսում ընկերության տնօրեն Դավիթ Ղազինյանը նշեց, որ Սամվել Կարապետյանի կալանավորումից և ազգայնացման հայտարարություններից հետո ֆինանսական վնասները դեռ չեն հաշվարկվել, բայց պետության իմիջային վնասը «խայտառակ» է, իսկ Կարապետյանի հեղինակությունը՝ բարձրացած։

Նա ընդգծեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս՝ պետականացումը բերում է ներդրումային ճգնաժամի, մատակարարման խափանումների և սակագների բարձրացման։ Ղազինյանը նշեց, որ ՀԷՑ-ը տարիների ընթացքում ներգրավել է միջազգային ներդրումներ, իրականացրել տարեկան աուդիտներ, և կառավարման որակը համեմատել պետական կառույցների հետ՝ անվանել դրանք չկայացած ու անկազմակերպ։

Նա շեշտեց՝ ՀԷՑ-ը պաշտպանում է ոչ միայն սեփականությունը, այլ նաև արդյունավետ կառավարման մշակույթը։

Մանրամասն՝ տեսանյութում։