|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հունիսի 10-ին, ժամը 19.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Արսեն Մ.-ն բուժաշխատողներին հայտնել է, որ «Երևան» կինոթատրոնի մոտ վայր է ընկել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Մարտին Բ.-ն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 23.00-ին, Մարտին Բ.-ն ներկայացել է բաժին և հայտնել, որ հունիսի 10-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մ. Մկրտչյան փողոցում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Արսեն Մ.-ին:
Կատարվում է հետաքննություն: