|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ օրեր առաջ Վահան գյուղում գրանցված` թթից թունավորման դեպքին: Բժշկի հավաստմամբ` թթից չեն կարող թունավորվել, և այս դեպքում թութը պարզապես թունավորման փոխանցման միջոց է եղել:
«Թթից չեն կարող թունավորվել: Թութն աղիքային թունավորման փոխանցման միջոց է հանդիսացել պարզապես: Բանն այն է, որ այդ թթի ծառը եղել է անասնագոմի մոտ, թութը չի լվացվել, այդքան ճանապարհ բերվել է փակ տարաներում, և դրա հետևանքով էլ տեղի է ունեցել աղիքային վարակը»,- ասաց Ասոյանը: