Փոխարժեքներ
19 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ինչպես արդեն հայտնի է` Աբովյանի քաղաքապետի թեկնածու, «կեղծ» Արթուր Գեղամի Հարությունյանը, ով հայտնի Արթուր Գեղամի Հարությունյանի` Պալաչի անվանակիցն է, տևական ժամանակ է` անհայտ է, և որևէ մեկն անգամ չի ճանաչել նրան: Վերջինս պետք է իր ընտրությունը կատարեր թիվ 28/17 ընտրատեղամասում: Yerkir.am-ի թղթակիցն այցելեց ընտրատեղամաս և հանձնաժողովի անդամներից տեղեկացավ, որ Հարությունյանն առավոտյան` ժամը 10:00-ի սահմաններում այցելել է ընտրատեղամաս և կատարել իր քաղաքացիական պարտքը: Մեր տեսախցիկը ընտրամատյանում ֆիքսեց Արթուր Հարությունյանի անուն ազգանունը և ընտրատեղամաս այցելելու ժամը:
Yerkir.am-ի թղթակիցն այցելեց նաև Արթուր Հարությունյանի բնակարան: Մեր թղթակիցը հաղորդում է, որ որևէ մեկը դուռը չի բացել, իսկ հարևաններն էլ տեղեկացրել են, թե վերջինիս այնքան էլ հաճախ չեն տեսնում, սակայն ճանաչում են: Հարևանները հայտնեցին, որ հաճախակի են հանդիպում փողոցում Արթուր Հարությունյանին, սակայն այնքան էլ չեն շփվում նրա հետ: Հարևանները, բնութագրելով թեկնածուին, նորմալ մարդ համարեցին նրան:
Նրանք հայտարարեցին, որ նա մարդկային որակներով հարուստ անձնավորություն է: