|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իտալական «Միլան»-ը դեռևս հույսեր ունի, որ պայմանավորվածության կհասնի Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ: Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, «Միլան» ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալյանին նախօրեին հանդիպել է իտալացի մասնագետի հետ: Այսօր պետք է կայանա հերթական հանդիպումը:
Աղբյուրի համաձայն` Գալյանին 3-ամյա պայմանագիր է առաջարկել Անչելոտիին` տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով: Իտալացի մասնագետի համաձայնության դեպքում ակումբի ղեկավարությունը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 150 միլիոն եվրո կհատկացնի տրանսֆերների համար: